Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել պահանջել Երևանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից

Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արել պահանջել Հայաստանից դուրս բերել զորքերը Ղարաբաղից: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային այլ իրավական փաստաթղթերի համաձայն և դուրս բերել զորքերը Ղարաբաղից»,- հայտարարել է Հաջիևը:

Նաև հավելել է, թե համաձայն Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի սկզբունքների, Ադրբեջանը կապահովի իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031