Վրաստանի բնակչության 75 տոկոսը դեմ է արտահայտվել մարիխուանայի օրինականացմանը
Վրաստանի քաղաքացիների գրեթե 75 տոկոսը հանդես է գալիս երկրում մարիխուանայի օրինականացման դեմ: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից։
Ավելի վաղ Վրաստանի սահմնադրական դատարանը բավարարել է «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության ղեկավարների հայցը եւ որոշում է կայացրել վերացնել վարչական պատիժը մարիխուանայի օգտագործման համար, քանի որ «մարիխուանայի օգտագործումն անձի ազատ զարգացման իրավունքն է»:
Հարցման արդյունքների համաձայն, մարիխուանայի օրինականացման դեմ հանդես է եկել հարցվածների 74 տոկոսը, այն պաշտպանել է 18 տոկոսը, եւս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Այն հարցին, թե քաղաքացին պետք է արդյոք քրեորեն պատժվի թմրամիջոցների անձնական օգտագործման համար, հարցվածների 40 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 56 տոկոսը՝ բացասական: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 8-ը. դրան մասնակցել է ավելի քան 2,4 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: