Բաժիններ՝

Իրանի նախագահին մեկ ամիս են տվել տնտեսական հարցերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար

Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս է տվել տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար:

Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ որոշումը պաշտպանել է խորհրդարանի անդամների ավելի քան քառորդ մասը, ինչը, իսլամական հանրապետության սահմանադրության համաձայն, նախագահին պարտավորեցնում է պատասխանել:

Գործակալության տվյալներով՝ խորհրդարանը նախագահից հաշվետվություն է պահանջում այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված են բազմամյա տնտեսական ռեցեսիայի, բանկային ոլորտում պատժամիջոցների երկարաձգման, օտարերկրյա արժույթի նկատմամբ ազգային արժույթի կտրուկ անկման հետ, ինչպես նաեւ ապրանքների գներն ու արժույթի կայունությունը վերահսկելու եւ գործազրկության մակարդակը կրճատելու կառավարության անկարողության հետ:

Երկրի տնտեսության մեջ խնդիրների առկայությունն ավելի վաղ ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, նշելով, որ մասամբ դրանք պայմանավորված են 2017 թվականի դեկտեմբերի վերջին-2018 թվականի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի գործողություններով: Նախագահը խոսել է նաեւ երկրում գործազրկության խնդրի առկայության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս