Բաժիններ՝

Վրաստանում մեկնարկեցին «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները

Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ 1» կարգախոսի ներքո:

Զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել 1 Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան:

Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:

«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031