Բաժիններ՝

Թաիլանդում թանգարան են կառուցում քարանձավից երեխաներին փրկելու հիշատակին

Թաիլանդում ձեռնամուխ են եղել թանգարանի կառուցմանը՝ ի հիշատակ Չիանգրայի նահանգի Տհամ Լուանգ քարանձավից 12 դեռահասներին եւ նրանց ֆոտբոլային մարզչին փրկելու: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Աշխատանքներն սկսվել են ավանդական բուդդայական արարողությունից հետո, որի ընթացքում իշխանությունները օրհնություն են խնդրել տեղի հոգիներից: Սպասվում է, որ թանգարանը կկարողանա այցելուներ ընդունել հինգ ամսից: Նախագծի արժեքը մոտավորապես 300 հազար դոլար է, թանգարանի կառուցման միջոցները կհատկացնի նկարիչ Չալմեչայ Կոսիտպիպատը: «Այդ վայրը մեծ օգուտ կբերի մեր երկրին, քանի որ հիշեցնելու է ազգամիջյան համագործակցության եւ այն հերոսի մասին, որը զոհաբերեց իր կյանքը:

Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կժամանեն այստեղ»,-ասել է նա: Թաիլանդի Wild Boars պատանեկան ֆուտբոլային թիմի 12 դեռահասներ ու նրանց մարզիչը կորել էին հունիսի 23-ին: Նրանք մտել էին Տհամ Լուանգ յոթկիլոմետրանոց քարանձավը եւ անակնկալ հեղեղման պատճառով հայտնվել արգելափակված վիճակում:

Որոնումները շարունակվում էին տասն օր: Երեխաներին ու նրանց մարզիչին քարանձավում ողջ են գտել, բայց սովից ուժասպառ: Փրկարար գործողությունը տեւել է երեք օր: Գործողությունն իրականացնելիս զոհվել է Թաիլանդի ռազմածովային ուժերի նախկին ավագ սերժանտ, լողորդ Սաման Կունանը: Թանգարանի առջեւ կտեղադրվի Կունանի 4-մետրանոց արձանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031