
Էյֆելյան աշտարակը վերաբացվել է անձնակազմի երկօրյա գործադուլից հետո

Էյֆելյան աշտարակը, որը երկու օր փակ էր անձնակազմի գործադուլի պատճառով, օգոստոսի 3-ին վերստին բաց է այցելությունների համար։
«Ուրբաթ, օգոստոսի 3-ին Էյֆելյան աշտարակը բաց է եւ այցելուներին ընդունում է առավոտվա ժամը 9:00-ից մինչեւ կեսգիշեր»,- ասված է Էյֆելյան աշտարակի աշխատանքին նվիրված հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: Աշտարակը փակվել էր օգոստոսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Էյֆելյան աշտարակի ղեկավարության եւ անձնակազմի արհմիությունների միջեւ տարաձայնությունների պատճառ են դարձել տեսարժան վայր այցելության պայմանները:
Մասնավորապես, դա կապված է այցելության որոշակի ժամանակի համար տոմսերի նախնական վաճառքի ավելացման հետ, ինչի արդյունքում աշտարակի մուտքի մոտ այն մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, որոնք տոմսերը սովորական հերթի կարգով գնում են այցելության օրը:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ օգոստոսի 3-ին առավոտյան նույնպես Էյֆելյան աշտարակի մոտ տեսարժան վայր այցելել ցանկացողների երկար հերթեր են դիտվում, հաղորդվել է «Ինտերֆաքս»-ը: