Բաժիններ՝

Ճապոնիան լռության րոպեով հարգեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Ճապոնիան լռության լոպեով է հարգել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհհերի հիշատակը, որը 73 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդրանց կյանք խլեց։

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիայի կենտրոնի Խաղաղության զբոսայգում: Լռության րոպեն ըստ ավանդույթի ամբողջ երկրում հայտարարվել է տեղական ժամանակով ուղիղ 08:15-ին (Երեւանի ժամանակով 03:15-ին)՝ այն պահին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիոսիմայի երկնքում պայթեց ռումբը:

«Մենք պետք է հասնենք միջուկային զենքից զերծ աշխարհի: Միջուկային սպառազինությունից հրաժարումը պետք է դառնա արժեք, որը միասնական լինի ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց համար»,- իր ելույթում նշել է Հիրոսիմայի քաղաքագլուխ Կաձումի Մացուին:

Ինչպես հայտնել է Հիրոսիմայի վարչակազմը, այս տարի արարողությանը մասնակցում են 85 երկրների ներկայացուցիչներ:

Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով մեկ օրում, տարբեր գնահատումներով՝ զոհվել է 70 հազարից մինչեւ 100 հազար մարդ: 1945 թվականի վերջին զոհերի թիվն աճել է մինչեւ 140 հազար նրանց հաշվին, ովքեր հոսպիտալներում մահացան ստացած վերքերից եւ ճառագայթահարումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս