Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան արտաքսում է Կանադայի դեսպանին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին մեկ օր է տվել երկրից հեռանալու համար: Էր Ռիադն այս քայլին է դիմել թագավորությունում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստուհիներին ազատ արձակելու՝ Օտտավաի կոչից հետո:

Օգոստոսի 3-ին Կանադայի արտգործնախարարությունը մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ եւ պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրանց: «Մենք Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջում ենք անհապաղ բաց թողնել նրանց եւ մարդու իրավունքների համար խաղաղ պայքարի մյուս բոլոր մասնակիցներին»,- նշված է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Կանադայի դիրքորոշումը բացահայտ միջամտություն է թագավորության ներքին գործերին»,- արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից մեջբերում է անում Մամուլի սաուդյան գոծակալությունը: Դրանում նշվում է, որ Էր Ռիադն իր դեսպանին հետ է կանչում կոնսուլտացիաների համար, Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարում է անընդունելի անձ եւ «դադարեցնում է առեւտրական ու ֆինանսական նոր գործառնությունները Կանադայի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս