Բաժիններ՝

Disney-ը չի պատրաստվում վերադարձնել «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի հեռացված ռեժիսորին. Variety

Disney ընկերությունը չի պատրաստվում կրկին հրավիրել ռեժիսոր Ջեյմս Գանին՝ նկարահանելու «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը, չնայած կինոնկարի դերասանական կազմի անդամների նամակին ի պաշտպանություն բեմադրիչի: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Disney-ը Գանի հետ համագործակցությունը դադարեցրել է հուլիսի 20-ին՝ նրան հեռացնելով «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասի վրա աշխատանքից: Պատճառը դարձել են Twitter-ում մի քանի տարի առաջ Գանի արած անտակտ մեկնաբանությունները մանկապղծության, Հոլոքոստի, սեռական բռնության եւ ՄԻԱՎ-ի թեմաներով, որոնք նա զետեղել էր 2008-2011 թվականներին:

Գանը ներողություն է խնդրել եւ ջնջել իր հին հրապարակումներից շատերը: Սակայն, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Գանի հեռացման որոշումը Disney-ում ընդունվել է ամենաբարձր մակարդակով: Ընկերությունում պնդում են, որ ռեժիսորի արտահայտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրենց արժեքների հետ եւ, ամենայն հավանականությամբ, տեղի չեն տա Գանի կողմնակիցներին եւ ֆիլմի նկարահանման խմբին, որոնք պաշտպանում են բեմադրիչին, նշում են աղբյուրները:

Հուլիսի 30-ին դերասան Քրիս Փրաթը՝ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի գլխավոր դերակատարը, Instagram-ի իր օգտահաշվում բաց նամակ է հրապարակել հաջակցություն «Գալակտիկայի պահապանները» եւ «Գալակտիկայի պահապանները: Մաս 2» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Գանի, որն ստորագրվել Է կինոնկարի դերասանական կազմի կողմից: «Մենք լիովին աջակցում ենք Ջեյմս Գանին: Մենք բոլորս ցնցված էինք անցած շաբաթ նրա հեռացմամբ եւ մեկնաբանությունից առաջ միտումնավոր 10 օր սպասել ենք, որպեսզի մտածենք, աղոթենք, ամեն ինչ լսենք ու քննարկենք»,-ասված է նամակում, որն ստորագրել են Փրաթը, Բրեդլի Քուփերը, Զոյ Սալդանան, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան եւ դերասնական կազմի մյուս անդամները: Դրա հետ մեկտեղ դերակատարները չեն սպառնում, որ իրենք կարող են լքել նախագիծը:

Ինչպես գրում է Variety-ն, նման բան բոլոր դեպքերում տեղի չի ունենա, քանի որ դերասանները կապված են խիստ պարտավորագրային պարտավորություններով, եւ ի նշան բողոքի ֆիլմի նկարահանումներից հրաժարվելու ցանկացած փորձ կհանգեցնի թանկ արժեցող դատական հայցերի: Հուլիսի 20-ին Համացանցում հանրագիր է զետեղվել հաջակցություն Գանի, որով Disney-ից պահանջվում է վերստին վարձել ռեժիսորին: Օգոստոսի 2-ի դրությամբ այն ստորագրել էր 360 հազար մարդ: «Գալակտիկայի պահապանները» կինոսագան, որը հիմնված է կոմիքսների համանուն շարքի վրա, պատմում է վտարակ- վարձկանների թիմի արկածների մասին, որը բաղկացած է մի քանի տիեզերական ռասաների ներկայացուցիչներից:

Առաջին մասն էկրաններին էհայտնվել 2014 թվականին, երկրորդը՝ 2017 թվականին: Երկու ֆիլմերի ռեժիսորը եղել է Գանը: Սպասվում էր, որ նա կբեմադրի շարքի նաեւ երրորդ մասը, որը պետք էթողարկվեր 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս