Բաժիններ՝

Գերմանիայում ձերբակալված իսլամիստը ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել որևէ մարդաշատ վայրում

Գերմանիայում երկու ամիս առաջ ձերբակալված թունիսցին ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել պայթուցիկ սարքի միջոցով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլխավոր դատախազությունից:

Հետաքննության վարկածով՝ ենթադրյալ իսլամիստը սկսել է կազմել Գերմանիայում տարածքում ահաբեկչության ծրագիրը 2018-ի գարնանից: «Նա ցանկանում էր գործի դնել թունավոր նյութով` ռիցինով, լցված պայթուցիկ սարքը որևէ փակ մարդաշատ վայրում: Դեռևս հայտնի չէ, թե նա հասցրել էր ընտրել կոնկրետ նշանակետ (հարձակման համար)»,-ասված է հաղորդագրության մեջ: Դատախազությունը չի մանրամասնել, թե որն է «Փակ մարդաշատ վայրը»: Այս գործով ևս երկու կասկածյալ ձերբակալվել է Թունիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031