
Պուտինը ստորագրել է առանց ոստիկանություն այցելելու ավտոմեքենաների գրանցման մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըստորագրել է օրենք, որը թույլատրում է ավտոմեքենաների գրանցումն ավտոսրահներում: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հիմնական նորամուծությունը կառնչվի պաշտոնական վաճառողներից ավտոմեքենաներ գնողներին: Այժմ կարիք չի լինի, որ նրանք մեքենան հաշվառելու համար գնան Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:
Բացի այդ, տեսչությունը պետք է նշանակի համարը, իսկ մեքենայի տերը համարանիշը կստանա ինքնուրույն: Բոլոր արտադրող ընկերությունները կներառվեն գրանցամատյանում, իսկ առավելագույն սակագները կմշակի ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը: