Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 10 չվերթ հետաձգվել է, հայտնում է RIA Novosti-ն։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն այսօր աշխատանքային արձակուրդ է վերցրել, հայտնել են երկրի ղեկավարի աշխատակազմից։
Պակիստանի Կարաչի քաղաքի Regent Plaza Hotel չորսաստղանի հյուրանոցում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է ABCNews-ը։ Ավելի քան 70 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը շնորհավորել է Ալեքսանդեր Վան դեր Բելլենին Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթանակելու կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կտրուկ քննադատել է իսրայելցի նախարարներին՝ նրանց մեղադրելով Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը միտված ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ։
Այս պահին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով:
Եվրամիությունը նկատելի քայլեր չի նկատում Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ Ռուսաստանի կողմից, ինչը նշանակում է, որ վաղաժամ է խոսել այդ երկրի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է։
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է իր պարտությունը խորհրդարանական բարեփոխումների մասին հանրաքվեում և հայտարարել իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն։
Ավստրիայի ազատության կուսակցությունից նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերն ընդունել է պարտությունը դեկտեմբերի 4-ին կայացած կրկնական ընտրություններում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook սոցցանցում թեկնածուի էջում:
Երեկ երեկոյան ՌԴ Յուգրա շրջանում, Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղու վրա միմյանց են բախվել ավտոբուսը, բեռնատարը և 2 մարդատար ավտոմեքենաներ։ Ինչպես հաղորդում է Tass-ը, զոհվել է 12 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։
Նշվում է, որ դա համարժեք պատասխան է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման:
Դատարանը պարտավորեցրել է ֆրանսիական Պուբլյե քաղաքի վարչակազմին ազատվել Մարիամ Աստվածածնի արձանից, որը տեղադրված է քաղաքային հրապարակում:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունափոշով ավտոշարասյունը ժամանել է Սանտյագո դե Կուբայի «Սանտա-Իֆիգենիա» գերեզմանատուն, հայտնում է Կուբայի հեռուստատեսսւթյունը:
Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան կոչ են արել կիրակի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստ հրավիրել Հալեպի հարցով, հայտնում է «Ալ Ջազիրան»՝ վկայակոչելով երեք երկրների համատեղ հայտարարությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման մասին օրենքը, հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, ելույթ ունենալով Կալիֆոռնիայի անվտանգության ֆորումում, հայտարարել է, որ Ամերիկան պետք է հնարավորություններ պահպանի՝ համագործակցելու Ռուսաստանի հետ այն ուղղություններով, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ավստրիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է DW-ն:
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը НТВ հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե ինչ է Մոսկվան ակնկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, քննարկել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ նախօրեին կայացած նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչի ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը:
Բաքուն վստահ է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը ժամանակին կգործարկվի, Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չվաուշօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
ԱՄԷ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկօրյա համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել հիմնադրամ և հարթակների ցանց զինված հակամարտությունների գոտում համաշխարհային ժառանգության օբյեկտների պաշտպանության և դրանց ժամանակավոր պահպանության համար, հայտնում է DW-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ Ալանիայում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման։
«Հայտնի չէ, թե արդյո՞ք Չավուշօղլուին կհաջողվի փոփոխություն մտցնել ադրբեջանական դիրքորոշման մեջ, դա կախված կլինի նրանից, թե ինչ կառաջարկվի դրա փոխարեն, այնուամենայնիվ, ոչ մի նոր բան, քանի որ բոլոր հնարավոր առաջարկները կարգավորման գործընթացի վերաբերյալ արվել են»
Կուբայի արևելքում գտնվող Սանտյագո դե Կուբա քաղաքում տեղի է ունենում բազմահազարանոց սգո եերթ՝ նվիրված Ֆիդել Կաստրոյի հիշատակին:
Հալեպում լիբանանցի ռազմական թղթակից է սպանվել:
Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կասատրոն խոստացել է շարունակել իր եղբոր՝ Ֆիդելի գործը, որը մահացել էր նոյեմբերի 25-ին:
Բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին դուրս են գրել Հռոմի հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է իտալական ANSA գործակալությունը:
Տասնյակ մարդիկ են անհետ կորած համարվում Կալիֆոռնիայի Օկլենդ քաղաքի մշակութային կենտրոնում երեկույթի ժամանակ ծագած հրդեհից հետո: