Բաժիններ՝

Թրամփը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Մոսկվան սկսի Վաշինգտոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին Թրամփը հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում

Նա նշել է, որ պատժամիջոցների հարցը չի արծարծվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ, սակայն նշել է դրանց հնարավոր վերացման պայմանը: «Ես դա կքննարկեմ, եթե նրանք որեւիցե բան անեն, որը լինի մեր օգտին: Բայց առանց դրա ես դա քննարկել չեմ պատրաստվում»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031