Բաժիններ՝

Total ընկերությունը պաշտոնապես «լքեց» Իրանը

Total ֆրանսիական նավթընկերությունը պաշտոնապես «լքել» է Իրանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարության ղեկավար Բիժան Զանգանեն:

«Total-ը պաշտոնապես դուրս եկավ Հարավային Պարս-11-ի շահագործման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել այն պահից, երբ ընկերությունը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին»,- հայտնել է նախարարը ICANA գործակալությանը:

Նրա խոսքով՝ Իրանը ներկայում ընկերությանը փոխարինող է փնտրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031