Բաժիններ՝

«Մեր տնտեսության դեմ հարձակումը ոչնչով չի տարբերվում մեր դրոշի կամ աղոթքի վրա կատարված հարձակումից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քուրբան բայրամի» (Զոհաբերության տոն) կապակցությամբ թուրք ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև օրակարգային խնդիրներին;

«Մեր տնտեսության դեմ հարձակումը ոչնչով չի տարբերվում մեր դրոշի կամ  ազանի (մուսուլմանական աղոթք) վրա կատարված հարձակումից: Նպատակը նույնն է: Նպատակը Թուրքիան և թուրք ազգին ծնկի բերելն ու ստրկացնելն է: Հազար ու մի խարդախությամբ, որոգայթներով Թուրքիան ծնկի բերել չկարողացողները եթե կարծում են, որ արտարժույթի փոխարժեքի միջոցով են մեզ ծնկի բերելու, շատ շուտով կտեսնեն, որ սխալվում են»:

Էրդողանն իր խոսքն ուղղել է նաև հաջ (ուխտագնացություն) կատարելու նպատակով Սաուդյան Արաբիայում գտնվողներին.

«Պաղեստինից մինչև Սիրիա, Հարավային Ասիայից մինչև Թուրքիստան, աշխարհի տարբեր վայրերում բռնության ենթարկվող բոլոր հալածյալների փրկության համար աղոթում եմ»:

Demokrathaber.org

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031