Բաժիններ՝

«ԱՄՆ-ը մտադիր չէ զիջումների գնալ Թուրքիային». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան սխալ է գործում՝ պատասխան միջոցներ կիրառելով Միացյալ Նահանգների դեմ, եւ հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային: Սպիտակ տան ղեկավարն այդ այդ կապակցությամբ արտահայտվել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Այն, ինչ անում է Թուրքիան, ըստ իս, շատ տխրալի է: Կարծում եմ, որ նրանք սխալ են գործում: Ոչ մի զիջում չի արվելու»,- ասել է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, թե իրեն չի հուզում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը կարող է ազդել այլ երկրների տնտեսական իրադրության վրա: «Ես ապրումներ չունեմ այդ կապակցությամբ, ոչ մի ապրում:

Դա այն է, ինչ հարկավոր է անել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ: Ինչպես ճշտել են Սպիտակ տան աղբյուրները, «ԱՄՆ-ը Թուրքիային հասկանալ է տվել, որ երկրների միջեւ վիճելի հարցերը, այդ թվում՝ Halkbank-ի նկատմամբ տուգանքները, չեն քննարկվի, քանի դեռ չեն ազատել Բրանսոնին»: «ՆԱՏՕ-ի գծով իսկական դաշնակիցը նախեւառաջ չէր ձերբակալի Բրանսոնին»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031