Բաժիններ՝

«Թալիբան»-ի ղեկավարը մերժեց զինադադարի վերաբերյալ Աֆղանստանի իշխանությունների առաջարկը. Reuters

«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունզադեն մերժել է երեք ամիս ժամկետով զինադադար հաստատելու վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Ախունզադեն որոշում է ընդունել հրադադար չհաստատել եւ հայտարարել է կառավարության դեմ պայքարը շարունակելու մասին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսի 19-ին հայտարարել է «Թալիբան»-ի հետ երեք ամիս ժամկետով զինադադարի ռեժիմ սահմանելու մասին: Հրադադարը, նախագահի խոսքով, կհաստատվի միայն այն դեպքում, եթե թալիբներն իրենք էլ համաձայեն զինադադարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս