Բաժիններ՝

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինավարժանքներ են սկսվել

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների (ՀՆՍ) ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ գնդապետ Վադիմ Աստաֆեւը:

«Հարավային ռազական օկրուգի հատուկ նշանակության միավորումներում, որոնք տեղաբաշխված են Ռոստովի մարզում, Ստավրոպոլի երկրամասում եւ Կուբանում, մեկնարկել են հատուկ մարտավարական զինավարժանքները:

Հատուկ մարտավարական զինավարժանքներին մասնակցում է ավելի քան 2,5 հազար զինծառայող, գործի են դրված ավելի քան 100 միավոր տանկեր, այդ թվում՝ զրահապատ «Կամազներ», «Ռիս», «Տիգր», «Թայֆուն» զրահապատ ավտոմոբիլներ, ներառյալ նորագույն նմուշներ՝ սարքավորված «Արբալետ հեռակառավարման մարտական մոդուլներով, ասել է Աստաֆեւը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս