Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Իրաքում կմնա պաշտոնական իշխանությունների խնդրանքով

Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով: Այդ մասին օգոստոսի 20-ին Դուբայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը:

«Միջազգային կոալիցիան կմնա Իրաքում՝ ելնելով այդ երկրի կառավարության խնդրանքից»,- զինվորականի խոսքը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «լուրջ հակառակորդ է, նրանց թվաքանակը մեծ է, կոալիցիան կշարունակի պայքարը ԻՊ-ի զինյալների դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031