
«Թուրքիայի տնտեսության վրա հարձակվածները ցանկանում են ծնկի բերել երկիրը». Էրդողան

Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն է: Այդ մասին ասված է Կուրբան-բայրամի տոնակատարության առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 20-ին տարածված ուղերձում:
«Ոչ մի տարբերություն չկա մեր տնտեսության վրա հարձակման եւ մեր աղոթքի կամ դրոշի վրա հարձակման միջեւ:
Նպատակը նույնն է: Նրանց նպատակը Թուրքիան եւ մեր ազգը ծնկի բերելն է եւ կալանավորներին ազատելը»,- գրել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: