Թուրքիան հույս ունի, որ իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կհասնեն ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Պայթյունի հետևանքով կին է մահացել՝ սրճարանի աշխատակիցներից մեկը, ում մարմինը հայտնաբերվել է սրճարանի նկուղում։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 5-6 մարդ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Ռուսաստանը ոչ ոքի դիմակայել չի ցանկանում, չի որոնում թշնամիներ, Ռուսաստանին անհրաժեշտ են ընկերներ, սակայն թույլ չի տա, որ իր շահերն անտեսվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դաշնային խորհրդի առջև։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Ռուսաստանի թեմանին՝ նա ասել է, որ Ռուսաստանը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպությունները։
2 օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե արժութային ճգնաժամի պատճառով բյուջետային կազմակերպությունների մեծ մասում 2017թ. աշխատավարձերի հիմնադրամներն ու ադմինիստրատիվ ծախսերը կրճատվելու են 10%-ով։
Պուտինը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է նշել Հնդկաստանի հետ հետ հարաբերությունները։
Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պահանջում է պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։
Անկարան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքիան պարտավոր չէ մշտապես պաշտպանել Եվրոպան տարածաշրջանային սպառնալիքներից, Անկարայի համբերությունը սպառվում է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան: Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։ Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարել էր ոչ տղամարդկային քայլ։
Տեսագրության վերջում զինյալն անգլերեն ասում է. Yes, Hezbollah!, իսկ զինծառայողները ժպտալով կրկնում են դա։ Հիշեցնենք, որ «Հեզբոլլահի» զինյալները ակտիվորեն մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին Բաշար Ասադի կողմից։
«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:
Սիրիական ընդդիմությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ Հալեպի մարտերը դադարեցնելու նպատակով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հետախուզական գերատեսչությունների ֆինանսավորման մասին օրենքում 2017թ. հայտնվել է կետ, որում ասվում է «Ռուսաստանի ակտիվ քայլերին հակազդելու մասին, որը գաղտնի ազդեցություն է ապահովում ժողովուրդների և կառավարությունների վրա», այդ թվում՝ ԶԼՄ-ների ու գործակալների ֆինանսավորման միջոցով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցով Անկարայի հայտարարությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Երկրի տարածքում տեղակայված է միացյալ ռուսական ռազմական բազա։ 2009թ. համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 49 տարով, որը հնարավորություն ունի ավտոմատ կերպով ժամկետը երկրաձգել 25 տարով։
Աթամբաևը հայտնել է, որ չգիտի, թե ում կընտրի ժողովուրդը 2017 թվականին, սակայն «գլխավորը, որ մեկ մարդը չկարողանա երկիրը հետ շրջել»։ «Ինձ ուրախացնում է, որ մենք չենք ունենա իրավահաջորդ, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական երկիր։ Ես տեսնում եմ մի քանի թեկնածուի, սակայն հիմա նրանց անունները չեմ տա»,- հայտարարել է նա։
Ֆինլանդիայի առևտրի նախարար Կայ Միկանենը նշել է, որ Ռուսաստանը, չնայած պատժամիջոցներին, ֆիննական արտահանման՝ մեծությամբ հինգերորդ ուղղությունն է և ֆինն նախարարի խոսքով՝ «կարևոր է աջակցել Ռուսաստանում ֆիննական ընկերությունների աշխատանքին»։ Նա կոչ է արել չգերագնահատել համատեղ առևտրային հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը։ «Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա, ես դա չէի գերագնահատի»,- ասել է Կայ Միկանենը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նշել է, որ ռմբակոծությունների հետևանքով արևելյան Հալեպում «մարդասիրական ողբերգություն» է ծավալվում, ընդ որում, վիճակը գնալով վատանում է։ Վերջին մի քանի օրում այդ շրջաններից հեռացել է մոտավորապես 70 հազար մարդ, պնդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ռուդնա» հանքավայրը ամենախոշոր հանքերից մեկն է աշխարհում, որտեղ աշխատում է ավելի քան 4400 մարդ։ KGHM կոնցեռնի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով հանքում տեղի են ունեցել մասշտաբային փլուզումներ։ Փրկարարական աշխատանքները անդադար շարունակվել են, բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկման հիմնական թեմաները կդառնան Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, առաջին հերթին՝ Սիրիայում։ Կքննարկվեն նաև հարցեր՝ կապված Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի հետ վիճակի հետ։
Թե հատկապես ինչ է պատասխանել այդ առաջարկներին Ալիևը, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Սակայն, վերլուծելով որոշ բաց աղբյուրների հաղորդագրությունները, կարելի է ենթադրել, որ Բաքուն պատրաստ է քննարկել այդ առաջարկները, կարծում են տեղի փորձագետները։ Նման պնդումների համար գլխավոր փաստարկը երկկողմ բանակցություններից հետո Ալիևի հայտարարությունն է՝ արված մամուլի համար։
«Ես պատրաստ եմ եւ կցանկանայի խաղալ այն դերը, որը դուք սպասում եք ինձանից, որպեսզի առկա հիմնախիդիրների լուծում գտնենք: Դա ինձ համար պատիվ կլինի, եւ ես անձամբ պատրաստ եմ մասնակցել դրան»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Շարիֆի հետ կայացած առաջին զրույցում:
Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։
«Մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար»:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Նշենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը; Այս հեռանկարը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Անկարան Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի ռեժիմին։
Մոսկվայի հայերը հանգանակություն են կատարել ի նպաստ սիրիահայության՝ գնելով 100 տոննա ալյուր և ապահով կերպով հասցնելով Սիրիայի հայաշատ բնակավայրեր: