Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն բավարարված չէ միջուկային գործարքը պահպանելու Եվրոպայի ջանքերից

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իր երկիրը բավարարված չէ եվրոպացիների՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված գործողություններից: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Ցավոք, օգոստոսյան արձակուրդների եւ Եվրոպայում ստեղծված իրադրության պատճառով մենք միջուկային գործարքի պահպանման գործընթացի դանդաղում ենք արձանագրում, եւ դա մեզ այնքան էլ չի գոհացնում,- ասել է Հասեմին: – Մենք հաստատակամորեն խնդրում ենք, որ այդ երկրներն ավելի լրջորեն մոտենան հարցին եւ ավելի ակտիվորեն ներդնեն անհրաժեշտ ջանքերը»:

Դիվանագետը հավելել է, որ «ընդհանուր առմամբ դրականորեն է գնահատում «միջուկային գործարքի պահպանման վերաբերյալ» եվրոպացիների կողմից ավելի վաղ հնչեցված առաջարկությունները: «Առանձին դեպքերում առաջարկված մեխանիզմները հասկանալի են, բայց այլ դեպքերում՝ ոչ: Այդ իրադրությունը չի գոհացնում Իրանին»,- նշել է Հասեմին: Նա ընդգծել է, որ «Իրանի եւ Եվրոպայի համագործակցության բնագավառում Թեհրանը լիարժեք չի հասկանում Եվրոպական միության դիրքորոշումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031