Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի ղեկավարի հետ հանդիպում կանցկացնի Բարսելոնայում
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնայում հանդիպում կունենա Կատալոնիայի ղեկավար Կիմ Տոռոյի հետ: Այդ մասին տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Էլզա Արտադին հայտնել է Europa Press գործակալությանը տված հարցազրույցում, որը տարածվել է օգոստոսի 20-ին:
Նրա խոսքով՝ «աշնանը կլինիհանդիպում», որը կկայանա Կատալոնիայի մայրաքաղաքում՝ ինքնավարության նախարարների կաբինետի կենտրոնակայանում: Ինչպես նշել է Արտադին, ամենայն հավանականությամբ, այդ բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերից հետո: Կատալոնիայի կառավարության ներկայացուցչի կարծիքով՝ նման հանդիպումը լավ նշան է Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ հարաբերությունների համար:
Հուլիսի 9-ին Իսպանիայի վարչապետն առաջին հանդիպումն է անցկացրել Կատալոնիայի ղեկավարի հետ: Երկու քաղաքական գործիչները դրական են գնահատել կայացած բանակցությունները: Ընդ որում՝ Տոռան հերթական անգամ բարձրացրել է ինքնավարության ինքնորոշման իրավունքի հարցը:
Թագավորության կազմից տարածաշրջանի դուրս գալու շուրջ հանրաքվեի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության հռչակման պատճառով 2017 թվականի հոկտեմբերին Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ փոխգործակցությունը գործնականում դադարեցվել է:
Կենտրոնական կառավարությունը հասել Է Կատալոնիայի ինքնակառավարման սահմանափակման եւ փորձել՝ նորմալացնել ինքնավարության իրադրությունը: Այժմ Մադրիդի ուղղակի կառավարումը տարածաշրջանում չեղարկված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: