«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։
Վաշինգտոնը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանը չտիրապետի միջուկային զենքի:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ, Զափ և Մեթինա բնակավայրերի վրա:
Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Իսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման է դատապարտվել 6 տարի և երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ – արեւմտյան մասում է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը:
2017 թվականին զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաԷժան քաղաքը ճանաչվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան: Այդ մասին հաղորդվում է Նորրա ընկերության կայքում, որն օդանավակայաններում զբաղվում է տրանսֆերով:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «ամուր կանգնած է երկխոսության անհրաժեշտության դիրքերում»:
2015 թվականի փետրվարին Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը մտադիր է նպաստել մինչև 2030 թվականը Համացանցի օգտատերերի թիվը մինչև 5 մլրդ հասցնելուն: Այն ժամանակ նա հայտնել էր, որ մոլորակի հեռավոր մասերում ապրող մարդկանց համար համաշխարհային սարդոստայն մուտքը կապահովվի Aquila անօդաչուների, ինչպես նաև ընկերության այլ մշակումների օգնությամբ։
Թուրքական ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է, և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով: Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վճռական կերպով դեմ է հանդես եկել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ներկայությանը, հայտնում է rusvesna.su-ն։
Սիրիայի ԱԳՆ-ն նամակով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ հայտնել է Թուրքիայի կողմից խախտումների ու ագրեսիայի մասին՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը։
Ռուսաստանը Դոնալդ Թրամփի վարչակազմից չի հիասթափվել, վարդագույն ակնոցների միջով դրան չի նայել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրներիկ այլև ողջ միջազգային հանրության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության անհնարինության մասին, քանի դեռ Ռուսաստանը չի ընդունել, որ «ոչ բոլոր ընդդիմադիրներն են ահաբեկիչներ», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության բարձրացումն անհրաժեշտ է։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն Ստամբուլում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան V բիզնես-ֆորումում։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ ակադեմիական տարվանից կսկսի կրթական ծրագիր իրականացնել Յելի համալսարանում, հայտնում է Associated Press-ը։
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը, կայցելի Ադրբեջան։
Ֆինլանդիայի կառավարությունը կավելացնի ռազմական ծախսերը 55 մլն եվրոյով՝ ներկայիս 2.4 մլրդ եվրոյից, հայտնում է EUobserver-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և կինը՝ Մելանյա Թրամփը, կկիսեն Վաշինգտոնում «առաջին ընտանիքի գրասենյակը», գրում է New York Daily News-ը։
Միլիոնատեր, «Ресо-Гарантия»-ի սեփականատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ 14-ամյա Սոֆիա Սարկիսովան, դարձել է «մահվան խմբերի» անդամ, հայտնում է Rusarminfo-ն։
RST27 նախագծի լցանավ է իջեցվել ջուրը Նիժեգորոդսկի «Красное Сормово» գործարանում։ Նավը գործելու է Կասպից ծովի ավազանում։ Այս մասին այսօր նավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժարկովը։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի, ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները Լապշինի հետ հանդիպել էին փետրվարի 16-ին Բաքվի քննչական մեկուսարանում, տեղեկացնում է TASS-ը։