Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով:
Բրիտանացի ասպիրանտ Մեթյու Հեջեսին, որը մեկ շաբաթ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում ցմահ բանտարկության էր դատապարտվել լրտեսության համար, ներում է շնորհվել, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության Boeing RC-135V ինքնաթիռը նոյեմբերի 26-ի առավոտյան թռել է Կրետե կղզու ավիաբազայից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւ ծովի ջրատարածք՝ Ղրիմի ափի մոտ:
ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա ճգնաժամի լուծմանը:
Բելառուսի քաղաքացիները կկարողանան համացանցային գրառումների տակ մեկնաբանություններ թողնել միայն հեռախոսահամար տրամադրելուց հետո։ Նախատեսվում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքում համապատասխան լրացումները ուժի մեջ կմտնեն 2018թ. դեկտեմբերի 1-ից։
Ես լինելու եմ բոլորի նախագահը: Բոլորը կկարողանան ինձ դիմել իրենց հարցերով՝ հասարակական կամ քաղաքական: Ես լինելու եմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել Է Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինացի այն զինվորականներին ու նավերը, որոնց կալանել է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը սահմանը խախտելու համար:
ուրք-իրանական սահմանային Իգդիրի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK զինյալները թուրքական զորամաս են հրթիռակոծել:
Իրանա-իրաքյան սահմանում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է634-ի:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն ոչ մեծ առավելություն ունի Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
Առնվազն 21 մարդ է զոհվել, եւս 180-ը՝ տուժել Իրաքի տարբեր նահանգներում մոլեգնող հեղեղումներից:
Թուրքիան բնավ չի ողջունում թուրք-սիրիական սահմանին դիտակերեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված:
ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքի կենտրոնական մասում մոլեգնող ձնամրրիկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքում, փակված են մի քանի ավտոմայրուղիներ:
ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ:
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի:
Ռուսաստանը պահանջել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
«Global Fire power» կազմակերպության մասնագետները կազմել են 2018թ. աշխարհի ուժեղագույն բանակ ունեցող երկրների ցանկը:
«Ռուսաստանի իշխանությունները, իմ կարծիքով, իրավիճակը ադեկվատ են գնահատում, հասկանում են, որ փոփոխություններ են դեռ սպասվում, և ներկայիս պատկերը դեռևս ամբողջական չէ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անակնկալ դիտարկումներով է հանդես եկել՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ռուս-թուրքական սերտ համագործակցությունը տապալվել է այլ ուժերի միջամտության արդյունքում:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչեւ 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար:
Նոյեմբերի 20-ին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը տարածվել է լրատվամիջոցներում:
Տարերային աղետները մարդու համար առավել վտանգավոր են Վատուատու եւ Տոնգա կղզի պետություններում:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մի զեկույցում ուշագրավ տվյալներ են ներկայացվում երկրում աշխատավարձերի մակարդակի և դրանց բաշխման դինամիկայի մասին։
Քենեթ Խաչիկյանը եզակի մարդ է: Նա աշխատել է Միացյալ Նահանգների երեք նախագահների հետ՝ եղել նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի, եւ Բուշ-ավագի վարչակազմի անդամ: Ամենակարեւորը՝ հենց նա է հեղինակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981 թվականի հայտնի հռչակագիրը, որտեղ ԱՄՆ-ի գործող նախագահը առաջին եւ առայժմ վերջին անգամ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Եմենում վերջին երեք տարվա ընթացքում 5 եւ ավելի ցածր տարիքի մոտավորապես 85 հազար երեխա է մահացել սովից:
2015թ․ Եվրամիության անդամ երկրներում և մյուս եվրոպական երկրներում քաղցկեղի պատճառով 1․3 մլն մարդ է մահացել։ Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրներում գրանցված յուրաքանչյուր 4 մահվան դեպքից մեկի կամ ընդհանուր մահացությունների թվի 25․4 տոկոսի պատճառը քաղցկեղն է։
Ֆրանսիայում վառելիքի գները բարձրացնելու որոշման դեմ շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցում է շուրջ 23 հազար մարդ: Փարիզում փողոց է դուրս 8 հազար մարդ:
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում նախատեսում է այցելել Դոնբաս: