Բաժիններ՝

Մոսկվան ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում հետ քաշվել վտանգավոր սահմանագծից. Լավրով

Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:

Հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք ամերիկացի եւ իրանցի գործընկերներին համոզալու ենք, որ անհրաժեշտ է հետ քաշվել այդ վտանգավոր սահմանագծից եւ սկսել հակասությունները կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով:

Անշուշտ, դա ենթադրում է վերջնագրերի, պատժամիջոցների եւ շանտաժի քաղաքականության դադարեցում»,- ընդգծել է նախարարը:

Լավրովը նշել է, որ Իրանի շուրջը հնարավոր ռազմական սցենարը կարող է կործանարար դառնալ եւ միջազգային ճգնաժամ հարուցել: «Դա կործանարար կլինի թե՛ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ թե՛ Հյուսիսային Աֆիկայի համար: Դա միջազգային ճգնաժամ կլինի»,- եզրափակել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս