8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկների հաղորդակցությունը:
Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև շաբաթական երկու անգամ ուղևորափոխադրում կիրականացնի: Այդ ուղևորափոխադրումներով նպատակ կա ուժեղացնել Իրան-Թուրքիա տնտեսական հարաբարությունները:
Գնացքի տոմսերի արժեքը սկսվում է 165 թուրքական լիրայից (մոտ 30 դոլար):