Բաժիններ՝

Օսակայում G20-ի գագաթնաժողովի նախաշեմին սահմանափակել են ավտոբուսների երթևեկությունը

Տրանսպորտային ընկերությունները ոոշում են ընդունել չեղարկել մի շարք միջազգային ավտոբուսային չվերթներ ճապոնական Օսակա քաղաքի ճանապարհներով երթեւեկության սահմանափակման պատճառով: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Դրանց մի մասի ուղարկումը տեղափոխվել է Կոբե եւ Կիոտո հարեւան քաղաքաներ, սակայն մեծ մասը հարկ է եղել չեղարկել:

Օրական Օսակայի կենտրոնական կայարանից երկրի տարբեր շրջաններ է մեկնում շուջ 400 ավտոբուս: Դա Ճապոնիայում հեռավոր ուղեւորությունների ամենաէժան միջոցներից մեկն է: Առավել մեծ պահանջարկ են վայելում գիշերային ավտոբուսները, քանի որ «սինկանսեն» ճեպընթացները երթեւեկում են վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր, իսկ գիշերը նրնաց աշխատանքում ընդմիջում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հակաահաբեկչական նկատառումներով երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելք է սահմանվել: Այս միջոցները գործելու են մինչեւ միջոցառումների ավարտվելը: Նաեւ, Օսակայի վարչակազմի տվյալներով՝ քաղաքում հունիսի 27-ից ճանապարհային երթեւեկության ժամանակավոր սահմանափակումներ են հնարավոր գագաթնաժողովի անցկացման վայրում, ինչպես նաեւ այն հյուրանոցների մերձակայքում, որտեղ իջեւանելու են «քսանյակի» երկրների պատվիրակությունների անդամները:

Բաց այդ, գործում է կվադրոկոպտյորների արձակման արգելքը: Ճապոնիայի ԱԳ նախարարության աղբյուրը հայտնվել է, որ ԶԼՄ-ների առնվազն 7 հազար ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները: «Գագաթնաժողովում գրանցվել է մոտավորապես 7 հազար լրագրող»,-ասել է նա: Մամուլի կենտրոնը կազմակերպվելու է անմիջականորեն գագաթնաժողովի անցկացման վայրում՝ INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային համալիրում՝ քաղաքի նավահանգստային մասում:

Աղբյուրը նշել է, որ «քսանյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաները կդառնան գլոբալ տնտեսության եւ առեւտրի իրադրությունը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը, G20-ի գագաթնաժողովը թվով արդեն 14-րդը կլինի պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում է Ճապոնիայում:

Համաժողովը կանցկացվի Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Գրեթե 2,7 մլն բնակչությամբ Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի կարեւորագույն գործարար ու մշակութային կենտրոններից մեկն է, ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ինչպես սպասվում է, գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունը կապահովեն 30 հազարից ավելի ոստիկաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս