ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական համաձայնագիրը 90 տոկոսով պատրաստ է. ԱՄՆ ֆիննախ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը:

«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել է նա հեռուստաալիքիան տված հարցազրույցում:

Մնուչինը վստահություն է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք է ճիշտ ջանքեր գործադրվեն»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս