ԵԽԽՎ-ն վերադարձրել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդունված փաստաթղթում ԵԽԽՎ-ն կոչ է արել Մոսկվային իրականացնել 2014 և 2015 թվականների բանաձևներում ներառված բոլոր առաջարկությունները:

Բանաձևում նաեւ նշված է, որ ռուսական պատվիրակությունը առանց հետագա ուշացումների պետք է վերադառնա Մոնիտորինգի կոմիտեի և Վեհաժողովի մյուս բոլոր կոմիտեների հետ համագործակցությանն, ինչպես նաև պետք է վարի կառուցողական երկխոսություն՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Բացի այդ, Վեհաժողովը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին ազատել 24 ուկրաինական նավաստիներին, որոնք անցած տարվա նոյեմբերին սահմանը խախտելուց հետո ձերբակալվել էին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930