Բաժիններ՝

Ազատ են արձակվել Թբիլիսիում անկարգությունների ընթացքում գրեթե բոլոր ձերբակալվածները

Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում: Այդ մասին ասված է դատարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ընդամենը բերման էր ենթարկվել 305 մարդ, որոնցից 121-ին կալանքի տակ էին վերցրել Վարչական իրավախախտումների օրենսգիրքը խախտելու համար: Մնացածներին ազատել էին՝ սահմանելով տուգանք կամ տալով բանավոր նախազգուշացում:

Հունիսի 25-ի տվյալներով՝ կալանքի տակ էր գտնվում 54 մարդ:  Դատարանը նրանց բոլորին մեղավոր էր ճանաչել մանր խուլիգանություն կատարելու եւ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ, հաղորդելէԷ Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս