Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է ԱՄՆ-ի առևտրի նախարարին պաշտոնաթող անել արդեն այս ամռանը. NBC

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է մոտ ժամանակներս, հնարավոր է, մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին պաշտոնաթող անելու հնարավորությունը: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Թրամփը «հիասթափված է, թե ինչպես է Ռոսը կառավարում Բնակչության մարդահամարի բյուրոն, որն առեւտրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն է», եւ «զանգահարում է Սպիտակ տան սահմաններից դուրս իր դաշնակիցներին՝ քննարկելով արդեն այս ամռանը Ռոսին փոխարինելու հնարավորությունը»:

Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունն է հարուցել 2020 թվականին բնակչության մարդահամար անցկացնելիս ԱՄՆ-ի բնակիչների քաղաքացիության հարցը ներառելու՝ իր ջանքերի ձախողումը: Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ ավելի վաղ Թրամփն արդեն դժգոհություն է հայտնել 81-ամյա նախարարի գործունեության առիթով, մասնավորապես, նրա անբավարար կոշտությունից Չինաստանի հետ առեւտրական բանակցություններ վարելիս:

Այնուամենայնիվ նախագահը մինչեւ վերջին ժամանակներս մշտապես աջակցություն է հայտնել Ռոսին, որի հետ վաղեմի բարեկամական հարաբերություններ ունի եւ որը նրա կաբնետի անդամ է 2016 թվականի ընտրություններից հետո այն կազմվելու գրեթե հենց ամենասկզբից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031