Թուրքիայում ամենաշատ գումարը ծախսում են չինացի զբոսաշրջիկները
Չինացի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայում բավականին մեծ աճ է արձանագրել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թվականին Թուրքիա այցելել է 167.570, 2017 թվականին՝ 247.277, 2018 թվականին՝ 394.000-ից ավել չինացի զբոսաշրջիկ։
2019 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում արդեն 167.961 զբոսաշրջիկ է Չինաստանից Թուրքիա եկել։
Բացի քանակական աճից չինացի զբոսաշրջիկները նաև գումար ծախսելու տեսանկյունից են աճ գրանցել։
Եթե 2018թ. հունվար-մայիս ամիսներին մեկ չինացի զբոսաշրջիկը միջին հաշվով 3379 դոլար էր ծախսում Թուրքիայում, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 5081 դոլարի։
Այսպիսով՝ չինացի զբոսաշրջիկների Թուրքիայում կատարած ծախսերը կազմում է բոլոր զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերի 20%-ը։