Բաժիններ՝

Նեպալում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 65-ի. CNN

Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը։ Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 55 զոհերի մասին: Այժմ, Նեպալի իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն 30 մարդ համարվում է անհայտ կորած: Եվս գրեթե 40 մարդ վիրավորվել է:

Նեպալում տեղատարափ անձրեւներն սկսվել են հուլիսի 18-ին: Տարերքը մոլեգնել է երկրի 20-ից աելի շրջաններում, տարահանվել է 1,4 հազար մարդ: Սողանքների հետեւանքով արգելափակվել են մի քանի ավտոմայրուղիներ: Անվտանգության ուժերի գրեթե 30 հազար աշխատակիցներ են մոբիլիզացված անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, տարերքի մոլեգնած տարածաշրջաններում եղանակը հուլիսի 15-ի ընթացքում կլավանա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031