ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ Թուրքիայի հորատանավի հետ ստեղծված իրադրությունում
Եվրամիությունը (ԵՄ) համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջն ստեղծված իրադրությունում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Թուրքիայի սադրանքը մեր բոլորի կողմից անընդունելի է: Մենք այստեղ գտնվում են Կիպրոսի կողմում»,- ասել է նա: «Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաեւ պատժամիջոցները»,- նշել է Ռոտը: Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք է դա քննարկի: Ես կարող եմ սոսկ հուսալ, որ այժմ շատ հակամարտությունների եւ ճգնաժամերի չի ավելնա եւս մեկը»,- նշել է պետխարարը:
«Կարեւոր է, որ մենք մեկ անգամ եւս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Ռոտը: «Մեր նատակն է մնում ամբողջ Կիպրոսի խաղաղ միավորումը»,- եզրափակել է նա:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ափամերձ ծանծաղուտում գտնվել են բնական գազի մեծ հանքավայրեր: 2011 թվականին ԱՄՆ-ի Noble Energy ընկերությունը հայտնաբերել է, մասնավորապես, «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են մոտավորապես 140 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: