«Ոչ ոք անպատիժ չի մնա». Մամուկա Բախտաձե
Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, եւ ինչպես իրավապահները, որոնք ցրելիս վարզանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, խույս չեն տա պատասխանատվությունից: Հուլիսի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
«Ոչ ոք անպատիժ չի մնա, եւ (հետաքննության – խմբ.) գործընթացը, որն ընթանում է հունիսի 21-ից, դրա ակնառու օրինակն է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաեւ այն այսպես կոչված քաղաքական գործիչներն, անպատասխանատու մարդիկ, ովքեր մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով»,- ասել է Բախտաձեն: Վրաստանի վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ոչ ոք չի կասկածում հանրահավաքի ցրման օրինականության հարցում:
«Ոմանց մոտ տակավին կան հարցեր այն առնչությամբ, թե ոստիկանությունն օրինական ուժ է գործադրել արդյոք: Անշուշ, ոչ: Շատ հիվանդագին եւ ծանր է այն հանգամանքը, որ տուժեցին մեր քաղաքացիները, եւ ես համերաշխ եմ նրանց հետ այդ մասով: Մենք անպայման պետք է իրավական գնահատական տանք այն բոլոր դեպքերին, որոնցում, հնրավոր է, տեղ է գտել լիազորությունների վերազանցումը»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: