Bloomberg. հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ն հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին: Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ ամերիկյան կողմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե ռուս-թուրքական S-400-ների գործարքը տեղի ունենա:
Աղբյուրը հաղորդում է, որ այժմ ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող 3 փաթեթ և այս պահին քննարկվում է, թե դրանցից որը կարող է կիրառվել։