Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ-ի տնտեսությունը հաջող է համարում ի հեճուկս ԴՊՀ-ի քաղաքականությանության

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական մեծ հաջողություններ է անում ի հեճուկս այն քաղաքականության, որը վարում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ, կատարում է կենտրոնական բանկի գործառույթները) ղեկավար Ջերոմ Փաուելը։

«Մենք հիանալիորեն հաջողությամբ ենք կատարում տնտեսական առումով որպես թիվ մեկ երկիր մեր դերը, չնայած ԴՊՀ-ի հնացած քաղաքականությանը տոկոսադրույքների եւ քանակակական խստամացման ծրագրի նկատմամբ,- հուլիսի լույս 15-ի գիշերը գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը Twitter-ում:- Մենք աճելու տեղ ուենենք»:

Թրամփը վերջին ժամանակներս մշտապես քննադատության է ենթարկում ԴՊՀ-ի եւ դրա նախագահ Ջերոմ Փաուելի քաղաքականությունը: Նախագահը եւ նրա խորհրդականները Կենտրոնական բանկին բազմիցս կոչ են արել նվազեցնելու բազային տոկոսադրույքը, ինչպես նաեւ հրաժարվելու քանակական խստացման քաղաքականությունց եւ անցնելու քանակական մեղմացման քաղաքականության:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ ԱՄՆ-ղի ղեկավարը քննարկում է ֆինանսական կարգավորիչի նախագահի պաշտոնաթողության հնարավորությունը: Սպիտակ տան ներկայացուցիչներն ըստ որում բազմիցս հայտարարել են, որ նախագահը հարգում է ԴՊՀ-ի անկախությունը եւ մտադիր չէ միջամտել նրա որոշումներին:

Իր հերթին ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը հուլիսի 10-ին հանդես է եկել հայտարարությամբ, որ կհրաժարվի կամավոր պաշտոնաթող լինել, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն հեռացնելու որշում ընդունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս