Բաժիններ՝

Հուլիսի 13-ին մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը. Razm.info

Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):

Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողների բարեկամներին։
Նուրլան Մամմեդովը մեկն էր այն 9 զինծառայողից, որոնք վիրավորվել էին հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի տանկային զորամասերից մեկում եղած պայթյունի հետևանքով։

Մամմեդովը հուղարկավորվել է նույն օրը իր ծննդավայր Ղազախի շրջանի Աղքյոյնաք գյուղում։ Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հայտնել, թեպետ դեռ հուլիսի 6-ին հայտնել էին այս զինծառայողի անունը՝ որպես վիրավոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս