ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին որոշումը կհրապարակի հուլիսի 15-ից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմը Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաթեթ է պատրաստել:
Ինչպես հաղորդում է «Bloomberg» լրատվամիջոցը, ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների մասին հայտարարելու է հուլիսի 15-ից հետո, քանի որ այդ օրը Թուրքիայում նշվում է Ժողովրդավարության և ազգային միասնության տոնը:
Ըստ օրենքի՝ Թրամփը 12 պատժամիջոցներից պետք է ընտրի 5-ը՝ թեթևից մինչև ծանր:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400-երի մատակարարումը, ինչի հետևանքով լարվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: