Բաժիններ՝

Իսպանիայում 320 գնացքների չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով. El Pais

Շուրջ 320 գնացքների չվերթներ են չեղարկվել Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատողների՝ հուլիսի 15-ին սկսված գործադուլի պատճառով: Այդ մասին հաղորդել է El Pais թերթը:

Գործադուլը, որը պետք է ավարտվի տեղական ժամանակով 23:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին), կազմակերպում է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը: Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց եւ տարածաշրջանային գնացքների երթեւեկության վրա:

Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են, չնայած գործադուլին, պահպանելու ծառայությունների նվազագույն մակարդակը: Renfe-ի աշխատակիցները պահանջում են աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում եւ աշխատավարձի բարձրացում: Գործարկուն այն ուղեւորներին, որոնց պլանները խախտվել են գործադուլի պատճառով, առաջարկում են փոխել կամ վերադարձնել տոմսերն անվճար հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս