Բաժիններ՝

Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով

Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել է 50 միլիոն տոննայի: Դա ավելի է, քան այն բոլոր արկտիկական հրեհների CO2-ի միագումար արտանետումները, որոնք տեղի են ունեցել հունիսին 2010 թվականից մինչեւ 2018 թվականը, հաղորդել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)։ Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «Հյուսիսային կիսագնդի շրջաններում արտակարգ շոգ եւ չոր եղանակը նպաստել է հրդեհներին՝ Միջերկրականից մինչեւ Արկտիկա»:

«Կլիմայի փոփոխությունն աճող ջերմաստիճանով եւ տեղումների բնույթում տեղաշարժերով սաստակացնում է անտառային հրդեհների ռիսկը եւ երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում),- պարզաբանել է նա: Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով, ընդամենը գրանցվել է ավելի քան 100-ը, ՕՀԿ-ի տվյալներով, մոլորակի մթնոլորտ է «արտանետվել 50 մեգատոննա ածխածնի երկօքսիդ, ինչը համարժեք Շվեդիայի տարեկան արտանետումներին»:

Բնական հրդեհները Հյուսիսային կիսագնդում սովորական երեւույթ են մայիսից մեինչեւ հոկտեմբեր, բացատերել է Նյուլիսը, սակայն այս տարի դրանց աշխհարհագրական լայնությունը եւ ինտենսիվությունը, ինչպես նաեւ տեւողությունն «առանձնապես արտասովոր են»: Ամենից ուժեղ հրե տարերքը դրսերորվել է Ալյասկայում եւ Սիբիրում, որտեղ այրման օջախների մակերեսը գերազանցել է գրեթե 100 հազար ֆուտբոլային դաշտերի մակերեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031