Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ
Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ: Այդ մասին հաղորդել է Սեյսմոլոգիայի եվրոպա-միջերկրյածովյան կենտրոնը:
Կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվումէ Սուրաբայա քաղաքից 291 կիլոմետր դեպի հարավ – արեւելք: Դա մեծությամբ Ինդոնեզիայի երկրորդ քաղաքն է, որի բնակչությունը կազմում է շուրջ 3 միլիոն:
Տարերքի օջախն ընկած է 100 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների, տուժածների եւ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պաին չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: