Թուրքիայի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկ ամյակի կապակցությամբ:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Ալեքսեյ Երխովը ժամանել է Անկարա:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը խոստացել է, որ երբ գա ժամանակը, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ մահացել է, իսկ մեկն անհետ կորել:
Standard & Poor՚s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը հուլիսի 13-ին Չիլիի սուվերեն վարկանիշը “AA-“-ից իջեցրել է մինչեւ “A+”: Գործակալությունը նաեւ կանխատեսումը «բացասականից» փոխել է «կայունի»։
«Չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածքը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար…»:
Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող՝ գոլֆ խաղի համար մականների հավաքանին ԱՄՆ-ում 29,7 հազար դոլարով վաճառվել է աճուրդում:
«Երբևէ զենքի վաճառքը բիզնես չէ, դուք շատ լավ գիտեք, որ, երբ Իլհամ Ալիևն այդ քանակությամբ զենք է գնում, այդ զենքը մի օր պետք է մի տեղ կրակի, և, եթե Ռուսաստանի համար Ադրբեջանը «կթու կով» է, այդ զենքը վաղը-մյուս օրը պատուհաս է դառնալու Արցախի և Հայաստանի համար»:
«Ամեն անգամ, երբ խոսում ենք նրա մասին, թե պատերազմ կլինի՞, թե՞ չէ, պետք է հիշենք Չեխովի այս խոսքը. եթե թատերական ներկայացման ժամանակ պատից կախած է հրացանը, ապա մինչև ներկայացման ավարտն այդ հրացանը պետք է կրակի: Հիմա Ադրբեջանը զինվում է ու զինվում է բացառիկ տեմպերով, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի զինատեսակներին՝ հրթիռներին, արկերին, որոնք արձակելու է պատերազմի ժամանակ»:
Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո 2017 թվականին ավելացել են այդ երկրից ստացվող ապաստանի դիմումները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարկեշտությունը համարում է ժամանակակից աշխարհում առաջնորդի գլխավոր որակը:
Ուկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը՝ մեջ բերելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ճեպազրույցի ժամանակ կատարված հայտարարությունը:
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքի: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է: Խուզարկության է ենթարկվում նաև նրա ընտանիքի անդամների ունեցվածքը:
Թուրքիայի իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը:
Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:
Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ առաջարկելու է երկրում արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս երեք ամսով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հուլիսի 15-ի գիշերը չի մասնակցի մեջլիսում ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը:
Ի՞նչ է թաքնված ադրբեջանամենտ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով 82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում մեկ կին ու մեկ երեխա է մահացել:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 14-ին շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում:
«ԵՄ-ն դեռևս Արցախի նկատմամբ քաղաքականություն չունի, ունեն մի ծրագիր, որը տարեկան որոշակի բյուջե ունի, և հիմնականում երկու ժողովուրդների միջև համագործակցություններ ստեղծելու համար է: Այդ ծրագիրը չի փոխարինում որևէ քաղաքականության, ԵՄ-ն պետք է ունենա հստակ քաղաքականություն Արցախի նկատմամբ»,- ի պատասխան՝ ասաց Ն. Դավիթյանը:
Այս մասին հայտնում է ռուսական finanz.ru լրատվական կայքը՝ մեջ բերելով այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը:
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ուղիներով հայտարարություն է արել մի քանի երկրների, այդ թվում ԱՄՆ-ին, իրավապատշպան Լյու Սյաոբոյի մահվանից հետո այդ երկրների պաշտոնատար անձանց «ոչ պատշաճ» մեկնաբանությունների առնչությամբ:
Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին:
«Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք: Սա շատ կարևոր նշանակություն ունի: Պետք է այնպես անել, որ նման օրինակները շատ լինեն: Երբ ունենանք Ֆրանսիայի 20-25 քաղաք, որ համագործակցության համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել: Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 14-ին հայտարարել է իր երկրի եւ ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման մասին՝ մեկ օր առաջ Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպումից հետո: