Բաժիններ՝

Թուրքիային Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող է սկսվել 2020 թվականին

Թուրքիան ակնկալում է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մատակարարումների երկրորդ փուլը կսկսվի 2020 թվականին: Հուլիսի 31-ին հեռուստատեսությամբ այդ մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Ս-400-ների մատակարարման երկրորդ փուլը կարող է սկսել եկող տարի: Համակարգերի կառավարումը կիրականացնի Թուրքիան, այլ կերպ լինել չի կարող: Այդ համալիրների հետ մեզ համար անցանկալի ոչինչ անել չի ստացվի»,- ասել է նա: Դեմիրն ըստ որում նշել է, որ ԱՄՆ-ը «ոչ մի կարգի տեխնիկական հիմնավորում չի բերել իր այն փաստարկի համար, թե Ս-400-ները չեն կարող աշխատել F-35 կործանիչի հետ»:

Վարչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ս-400-ի վերաբերյալ պարտավորագրի շնորհիվ Թուրքիան կստանա հակահրթիռային պաշտպանության որոշ տեխնոլոգիաներ, որոնք կկարողանա օգտագործել հակահրթիռային պաշտպանության ազգային ծրագրերում: Ապագայում, նրա խոսքով, Ս-400-ների հետ մեկտեղ Թուրքայի օդային տարածության անվտանգությունը կապահովեն նաեւ տարբեր հեռահարության եւ նշանակության հայրենական համակարգեր:

«2021 թվականից պլանավորում ենք աստիճանաբար շարք մտցնել Hisar-A, Hisar-O եւ Siper համալիրները»,- ասել է Դեմիրը: Ինչպես հուլիսի 14-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, Թուրքիային Ս-400-ների մատակարարման գործընթացը կարող Է ավարտվել 2020 թվականի ապրիլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031