Բաժիններ՝

Ուկրաինայում դատարանը կալանք դրեց Neyma ռուսական լցանավի վրա

Ուկրաինական դատարանը կալանք է դրել Neyma ռուսական լցանավի, ինչպես նաեւ այն փաստաթղթերի վրա, որոնք դրանում առգրավվել էին հուլիսի 25-ին կատարված խուզարկությունների ընթացքում: Այդ մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը:

Հուլիսի 25-ին լցանավը Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից կալանվել էր Իզմայիլ նավահանգստում: Ուկրաինական կողմի վարկածով՝ նավն այլ անվանման ներքո 2018 թվականի նոյեմբերին մասնակցել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին:

Հարցաքննությունից հետո լցանավի անձնակազմն ազատ է արձակվել, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ծովային իրավունքի եւ Ուկրաինայի օրենքների խախտումներ չի գտել նավաստիների կողմից: Ավելի ուշ ՌԴ-ում մարդու իրավունքների գծով լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ ռուս նավաստիները մեկնել են Ուկրաինայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս