Բաժիններ՝

Անտառային հրդեհներ են մոլեգնում Ալյասկայում

Ալյասկան, որն ԱՄՆ-ի ամենահյուսիսային եւ տարածքով խոշորագույն նահանգն է, հայտնվել է անոմալ շոգի եւ սաստիկ հրդեհների ճիրաններում, որոնք մոլեգնում են այստեղ, ինչպես եւ աշխարհի այլ արկտիկամերձ տարածաշրջաններում: Այս պահին ինչպես հայտնել է The Washington Post թերթը, արդեն այրվել է գրեթե 800 հազար հեկտար մակերեսով տարածք։

Ջերմաստիճանն՝ սկսած ապրիլի 25-ից, ամեն օր գերազանցում է միջին ցուցանիշները, ըստ որում հունիսի 28-ից այն ոչ մի տեղ ցած չի իջել զրոյից: Դա բացարձակապես բնորոշ չէ նահանգի համար, որի հյուսիսի եւ կենտրոնի զգալի մասը հավերժական սառածության շրջաններ են: Մինուսային ջերմաստիճանների բացակայության այդպիսի երկարատեւ շրջան, մասնագետների տվյալների համաձայն, չի դիտարկվել վերջին 100 տարվա ընթացքում:

Անոմալ ջերմաստիճանն, ինչպես նշում է հրատարակությունը, խախտել է ինչպես մարդկանց, այնպես էլ կեդանիների կյանքի սովորական կարգը: Խանութներում իսպառ գնել են օդափոխիչներն ու օդորակիչները: Մինչդեռ տեղի բնակիչները դարձել են այն բանի վկաները, թե ինչպես են որմզդեղնները մտել իրենց այգիներ՝ ջրցողների ջրի շիթերի տակ հովանալու համար, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս