Բոլթոնի երեք օգնականներ պաշտոնաթողություն են խնդրել նրանից անմիջապես հետո. Reuters
ԱՄՆ-ի վարչակազմի երեք աշխատակիցներ, որոնք աշխատում էին Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի՝ պաշտոնաթող արված օգնական Ջոն Բոլթոնի հետ, սեպտեմբերի 11-ին նույնպես ազատման դիմումներ են տվել: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ պաշտոնաթողություն են խնդրել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հարեթ Մարքին, նախագահի օգնականի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Սառա Թինսլին, ինչպես նաեւ Քրիստին Սամուելյանը, որն զբաղվում էր Բոլթոնի գրաֆիկը կազմելով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնանկ է արել Բոլթոնին: Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք էր բռնել Վենեսուելայի նկատմամբ:
Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել է նա: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ դիտարկում Է ազգային անվտանգության խնդրով նոր օգնականի պաշտոնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: