Աշխարհը թեթևացած շունչ քաշեց Բոլթոնի հեռանալուց հետո. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է որ աշխարհը թեթեւացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո։
«Մինչ աշխարհը, բացառությամբ երկու-երեք խումբ պանիկյորների, թեթեւացած շունչ քաշեց Սպիտակ տանը «Բ-խմբի» կողմնակցի պաշտոնանկության կապակցությամբ, (ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք) Փոմպեոն եւ (ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավար Սթիվեն) Մնուչինը, հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա էսկալացման մասին»,-գրել է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Զարիֆը «Բ-խումբ» է անվանում ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի «միավորումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: