Ինչ կլինի Բոլթոնի հեռանալուց հետո

«Չեմ կարծում, որ Բոլթոնի հեռանալը դրական կամ բացասական լուր է հայ-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում, քանի որ Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունն իրականացնում է ԱՄՆ Պետդեպը: Իհարկե, ԱՄՆ Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի խորհրդականը, չափազանց կարևոր մարմին է, բայց նա ոչ բոլոր երկրների հետ հարաբերություններն է համակարգում: ԱՄՆ Անվտանգության հարցերով խորհրդականն աշխատում է այն երկրների հետ, որոնց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ խնդրահարույց են, ինչպես Իրանն ու Վենեսուելան: Հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, չեմ կարծում, որ բացասական կամ դրական զարգացումներ լինեն Բոլթոնի հեռանալով: Տեսնենք, թե ով կլինի անվտանգության հարցերով հաջորդ խորհրդականը, և կհասկանանք, թե ինչպես կարելի է նրա հետ աշխատել»,- «168 Ժամի»հետ զրույցում ասել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականի հնարավոր ազդեցությանը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Սարգսյանն ասել է, որ ՀՀ վարչապետին իր հարցազրույցների և գրառումների միջոցով խորհուրդ է տվել ուղիղ կերպով աշխատել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, այլ ոչ թե՝ ՀՀ ԱԽ-ի միջոցով: «Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մեզ շարունակական աշխատանքներ են անհրաժեշտ»,- նկատել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս